воскресенье, 19 сентября 2010 г.

Պատարագ «Սուրբ Խաչում»






Ինչպես տեղեկացնում է Թերթ. am-ը` այսօր, ժամը 11.00 “Սուրբ Խաչեկեղեցում  սկսվել է նախատեսված սուրբ պատարագի մատուցումը: Կարծես թե աշխարհի հայությունը հասկացել է այս արարողության իսկական իմաստը: Թուրքական կառավարության նենգ քայլը կիով չափ ձախողվել է, քանի որ  արտերկրից Վան են ժամանել մոտ 350 հայեր, սակայն տարբեր կանխատեսումներով սպասվում էր 4500-5000: Եվ չնայած դրան, 145 լրագրողներ ամբողջ աշխարհից լուսաբանում են պատարագի մատուցման արարողությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիան այդպես ել չթույլատրեց խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին, և փաստորեն պատարագը մատուցվեց թուրքական թանգարանում: Այս թեման երկար ժամանակ հայկական հասարակության շրջանակներում դարձել էր լուրջ վիճաբանությունների առարկա: Ի վերջո Հայաստանը  բոյկոտեց արարողությունը և չուղարկեց պաշտոնական ներկայացուցիչներ Վան:    

Комментариев нет:

Отправить комментарий