![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjeOUaarkIz3y6FlQyFZ8kdE-YfiF1VPgbKbfWvBPyrQZoRqNFSPdRfd9athqgcu7YNKkSJs4Tt2Y299U7GyP0HHcKs7aYJenFWX6LvHiHdoZ7qg5S56ekqn2pEl35UsMdzY_Bg3gLBsYM/s320/10122551284922907.jpg)
Չեմպիոնների լիգաի առաջին փուլի “Շախտոր”-“Պարտիզան” խաղում Հենրիխը նույնիսկ հայտավորված չէր, և շատերը կիրակնօրյա խաղում նրան չէին սպասում տեսնել մեկնարկային րոպեներից: Սակայն “Շախտորի” գլխավոր մարզիչ Միրչո Լուչեսկուն վստահեց երիտասարդ ֆուտբոլիստին և չսխալվեց: Մխիթարյանը, դուրս գալով խաղադաշտ հիմնական կազմում,շատ ակտիվ էր և դարձավ լավագույներից մեկը: Իսկ 71 րոպեին, ստանալով փոխանցում Դարիոշ Սռնաից, Հենրիխը մեկ հպումով դուրս եկավ հարվածային դիրք և գրավեց դարպասը:
Միրչո Լուչեսկուն անտարբեչ չի մնացել հայ ֆուտբոլիստի խաղին. “Ես բոլորից գոհ եմ, հատկապես~ Մխիթարյանից, որն այսօր շատ լավ հանդես եկավ”: Հենրիխը իր հերթին նշել է. “Ես շատ ուրախ եմ, որ առաջին խաղը “Դոնբաս-Արենայում” նշանավորվոց խփաք գոլով”:
Комментариев нет:
Отправить комментарий